Բաժիններ՝

Բայդենը և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:

«Նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդեն-կրտսերն այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ խոսել է Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի շարունակվող ավելացման առիթով»,-ասվում է մամուլի տեղեկագրում: Երկու ղեկավարները հաստատել են աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, քննարկել դիվանագիտական շփումները եւ Ռուսաստանի համար «արագ ու խիստ տնտեսական ծախսերի» պատրաստումը Ուկրաինայի շուրջ իրադրության վատթարացման դեպքում, հավելել են Սպիտակ տանը:

«Նախագահ Բայդենը եւ նախագահ Մակրոնը պայմանավորվել են, որ իրենց թիմերը կմնան սերտ շփման մեջ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ ԵՄ-ի գործընկերների հետ կրոնսուլտացիաների շրջանակներում»,-ասվել է մամուլի տեղեկագրում:

Կիեւը եւ արեւմտյան պետությունները վերջերս անհանգստություն են հայտնում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ իբր «ագրեսիվ գործողությունների» սաստկացման կապակցությամբ: Մոսկվան քանիցս հերքել է նման մեղադրանքները, հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում եւ ոչ ոքի վրա չի պատրաստվում հարձակվել, եւ հայտարարություններն «ՌԴ ագրեսիայի» մասին որպես պատրվակ են օգտագործում Ռուսաստանի սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28