Բաժիններ՝

Ստոլտենբերգը ողջունել է Եվրոպա հավելյալ ուժեր ուղարկելու ԱՄՆ որոշումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ հավելյալ ուժեր ուղարկել Եվրոպա: Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:

«Ես ողջունում եմ ԱՄՆ որոշումը՝ հավելյալ ուժեր տեղակայելու Գերմանիայում, Լեհաստանում և Ռումինիայում՝ ուժեղացնելով ՆԱՏՕ-ի կարողությունները զսպման և պաշտպանական ոլորտներում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սա կփոխլրացնի այս հարցում ԱՄՆ՝ վերջերս իրականացրած քայլերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս