Բաժիններ՝

Զելենսկին և Էրդողանը բանակցություններ են սկսել Կիևում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում սկսել է հանդիպումը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին փետրվարի 3-ին հաղորդել է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ին այցով ժամանել է Կիեւ:

Նրա այցի ընթացքում Ուկրաինան եւ Թուրքիան կարող են համաձայնագիր ստորագրել ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) մասին, ինչպես նաեւ՝ համաձայնագիր Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման մասին: «Զելենսկին սկսել է հանդիպումը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը մեր երկիր է ժամանել պաշտոնական այցով:

Հնչել են երկու երկրների պետական հիմները: Նախագահները դիտել են պատվո պահակախմբի շարակարգը եւ ներկայացրել Ուկրաինայի եւ Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունների անդամներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նախագահները բանակցություններ կանցկացնեն, որից հետո Զելենսկու եւ Էրդողանի նախագահությամբ կկայանա Ուկրաինայի եւ Թուրքիայի բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի տասներորդ նիստը:

Նաեւ պլանավորվել է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում եւ նախագահների հանդիպում ԶԼՄ-ների հետ: Կողմերն ավելի վաղ պայմանավորվել էին ավարտել ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները մինչեւ 2016 թվականը, 2017 թվականին, մինչեւ 2019 թվականը: Սակայն ժամակետները հետաձգվել են սակագնային հարցերում անհամաձայնության պատճառով: Կիեւում հայտարարել են, որ Թուրքիայի հետ ԱԱԳ-ի մասին համաձայնագիրն առանց գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերի չեղարկման նշնակություն չունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս