Բաժիններ՝

Թուրքիայի հետ Ուկրաինան կնքելու է 12 նոր պայմանագիր

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմգալը կառավարության նիստում հայտնել է, որ իրենք Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրից բացի պլանավորել են ստորագրել ևս 12 նոր պայմանագիր։ Դրանք ներառելու են տարբեր ոլորտներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուկրաինայի կառավարության հաստատմանն է ներկայացվել Թուրքիայի հետ համագործակցության պայմանագրերի նախագծեր իրավապահ մարմինների, բարձր տեխնոլոգիաների և օդատիեզերական ադրյունաբերության ոլորտներում։

Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Կիև՝ մասնակցելու Թուրքիա-Ուկրաինա միջպետական հարաբերությունների 30 ամյակի կապակցությամբ Կիևում տեղի կունենա Բարձր մակարդակի ռազմակավարական խորհրդի 10-րդ նիստը։

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրք-ուկրաինական բարեկամության և համագործակցության կամուրջը Ղրիմի թաթարներն են, որոնց իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերն ավելի են ամրապնդում Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28