Բաժիններ՝

Կիևում հայտարարել են Դոնբասի շուրջ Ստամբուլում բանակցությունների պատրաստակամության մասին

Կիեւը պատրաստ է Ստամբուլում, ինչպես նաեւ ցանկացած այլ վայրում Դոնբասի շուրջ եռակողմ շփման խմբի բանակցություններին, բայց դրա համար անհրաժեշտ է մյուս կողմի համաձայնությունը: Այդ մասին փետրվարի 3-ին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունել ՌԴ-ի եւ Ուկրաինայի հանդիպումը «Մինսկի» ձեւաչափով, Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել: Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը նաեւ հայտարարել է, որ թուրքական կողմը պլանավորում է Ստամբուլում բանակցություններ կազմակերպել Մինսկի համաձայնությունների շուրջ «նույն խաղորդների» մասնակցությամբ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Դոնբասից եւ ԵԱՀԿ-ից ներկայացուցիչների»:

Շփման խմբում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության լիազոր ներկայացուցիչը, ԴԺՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Նատալյա Նիկոնորովան հայտարարել են, որ Դոնբասի շուրջ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու համար պետք է լուծվի Դոնեցկի եւ Լուգանսկի ներկայացուցիչների անվտանգության ապահովման հետ կապված հարցը: Ռեզնիկովի խոսքով՝ Թուրքիայի նախագահը հրապարակորեն նման առաջարկություն է արել եւ Կիեւի հետ կոնսուլտացիաներ են անցկացվել բանակցային հարթակը Ստամբուլ տեղափոխելու շուրջ:

«Մենք հաստատորեն պատասխանել ենք՝ այո՛, մենք համաձայն ենք, եթե այդ հարթակը լինի Ստամբուլում: Ուկրաինական կողմը պատրաստ է բանակցություններին Ստամբուլում, ինչպես նաեւ Ժնեւում, Վիեննայում եւ ցանկացած վայրում. ամենագլխավորը անկախությունն է կողմերից որեւէ մեկից, հատկապես ՌԴ-ից: Մենք պատրաստ կլինենք, բայց հարկավոր է, որպեսզի համաձայնի նաեւ մյուս կողմը»,-ասել է Ռեազնիկովը՝ հանդես գալով ճեպազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս