
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով է, որ Պեկինի օլիմպիական ոգին մարդկությանը կհիշեցնի համերաշխության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հույս էհայտնել, որ Օլմպիական խաղերի ոգին, որոնք փետրվարի 4-ին մեկնարկում են Պեկինում, մարդկությանը կհիշեցնի համերաշխության մասին եւ «ճառագող ազդանշան» կդառնա բոլորի համար:
«Օլիմպիական ոգինը ընդհանուր հիմք է խաղաղության եւ փոխըմբռնման համար: Մրցողները մարմնավորում են այդ հատկանիշները եւ ոգեշնչում մեզ բոլորիս: Եվ ես հուսով եմ, որ այդ ոգին դուրս կգա ուղղակի Օլիմպիական խաղերի շրջանակներից եւ կհիշեցնի մեզ, որ մենք պատկանում ենք մեկ ընտանիքի՝ մարդկությանը»,- փետրվարի 3-ին ասել է Գուտերիշը Միջազգային օլիմպիական կմիտեի (ՄՕԿ) 139-րդ նստաշրջանին հղած տեսաուղերձում:
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ «սահմաններ գոյություն չունեն» խաղաղության, համընդհանուր բարեկեցության հասնելու եւ մարդու իրավունքների ամրապնդման համար:
«Թող օլիմպիական ոգին, արդար պայքարը եւ համերաշխությունը ճառագող ազդանշան լինեն մեզ բոլորիս համար»,- եզրափակել է նա: Պեկինում Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 4-ից մինչեւ 20-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: