Բաժիններ՝

Ուկրաինա ներխուժելու դեպքում ՌԴ դեմ պատժամիջոցները կկիրառվեն ավտոմատ կերպով. Բորիս Ջոնսոն

Ռուսաստանի դեմ Միացյալ Թագավորության կողմից պատրաստված պատժամիջոցների նոր փաթեթը կկիրառվի ավտոմատ կերպով և առանց նախնական քննարկման՝ ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում։ Այս մասին փետրվարի 3-ին Sky News-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Վերջին երկու-երեք ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիան առաջիններից էր, որ Ուկրաինա ներխուժման վերաբերյալ պատասխանել է և ձևավորել է տնտեսական պատժամիջոցների անհրաժեշտ փաթեթը, որը բավականին կոշտ է լինելու: Երբ սկսվի ռուսական ներխուժումը, պատժամիջոցներն ինքնաբերաբար ուժի մեջ կմտնեն»,- ասել է վարչապետը։

Ջոնսոնը նշել է, որ օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարել, որպեսզի Միացյալ Թագավորությունը կարողանա պատժամիջոցներ կիրառել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ Ռուսաստանի ռազմավարական շահերին առնչվող ցանկացած ընկերությունների նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28