Բաժիններ՝

Պենտագոնը չի բացառել ամերիկյան ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը

Պենտագոնը չի բացառել, որ ԱՄՆ լրացուցիչ ուժերը Եվրոպայում կարող են ուղղվել դեպի Ուկրաինա՝ աջակցելու տարհանմանը: Այս մասին փետրվարի 2-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ամերիկյան ուժերը կարող են հնարավոր տարհանմանն աջակցել, Կիրբին ասել է. «Մեր ուժերը պատրաստ են տարբեր առաքելություններ իրականացնել, և նրանք պատրաստ կլինեն տարբեր պարտականությունների կատարմանը»:

Նա ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները չեն մասնակցելու Ուկրաինայում ռազմական գործողություններին: Այդուհանդերձ, նա հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել ամերիկյան ուժերի առաքելության ու Եվրոպա ուղարկելու հստակ ժամանակացույցի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28