ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն հանդես է եկել Փհենյանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեղմացման կոչով:
Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւելքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Կոսովոյում եւ Մետոքիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է ինքնահռչակ հանրապետության տարածքում վարժանքներ անցկացնելու մասին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջնեկ որդին՝ Էրիկը, հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները ենթարկվել են սպառնալիքների
Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունները ավելի քան 130 հազար մարդ են տարհանել «Ջոնդարի» արեւադարձային փոթորկի պատճառով:
ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարողացել հասնել այն բանին, որ Չինաստանը կրճատի իրանական նավթի ներմուծման ծավալները Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանման կապակցությամբ:
Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանից զենքի որոշ տեսակներ գնող երկրների դեմ: Պատժամիջոցները նախատեսված են 2017-ին Կոնգրեսի երկու պալատների բացարձակ մեծամասնության կողմից ընդունված CAATSA՝ Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին պայքարի ակտով:
Արգենտինայի դատավոր Կլաուդիո Բոնադիոն խորհրդարանից թույլտվություն է խնդրել նախկին նախագահ եւ սենատոր Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների տներում խուզարկություն կատարելու կաշառքների գործով:
Աֆղանստանի զինվորականները լույս օգոստոսի 3-ի գիշերը 61 մարդու են ազատել «Թալիբան» արմատական շարժման բանտից:
Կոստա Ռիկայի առափնյա պահպանության ուժերը մոտավորապես երկու տոննա կոկաին փոխադրող նավ են կալանել:
Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան հաղթանակ է տարել երկրում կայացած նախագահական ընտրություններում:
Ռուսաստանի հատուկ ծառայությունների ենթադրյալ գործակալն ավելի քան 10 տարի աշխատել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում:
«Քառ» բնական հրդեհը, որն արդեն ավելի քան 50 հազար հեկտար տարածք է ճարակել եւ հազար բնակելի տուն ոչնչացրել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում, դարձել է ամենաավերիչ հրդեհներից մեկը նահանգի պատմության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայի նահանգում իր կողմնակիցների առջեւ հերթական ելույթի ընթացքում քննադատության տարափ է թափել զանգվածային լրատվամիջոցների վրա՝ լրագրողների ռեպորտաժները որակելով նողկալի:
Ալբանիայի եւ չճանաչված Կոսովոյի միջեւ սահմանը կվերացվի 2019 թվականի հունվարի 1-ից:
Համացանցում ծաղրել են Միացյալ Նահանգների նախագահի կնոջ՝ Մելանյա Թրամփի անհաջող լուսանկարը, որտեղ նկարի հեղինակը նրան նկատել է այգեգործությամբ զբաղվելիս:
ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության վարչությունը (ՏԱՎ) քննարկում է երկրի ավելի քան 150 ոչ մեծ օդանավակայաններում ուղեւորների եւ ուղեբեռի ստուգումները վերացնելու առաջարկությունը, ինչը կօգնի տարեկան խնայել 115 միլիոն դոլար:
«ՀՀ իշխանությունները երկրի ներսում լուրջ մարտահրավեր ունեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով ՀՀ նորընտիր իշխանությունների արտաքին ու ներքին մարտահրավերներին:
Ֆիլդսյան մրցանակի դափնեկրից գողացել են մեդալը Ռիո դե Ժանեյրոյում կայացած պարգեւատրումից շատ չանցած:
Հրապարակվել է ավտոմեքենայի լուսանկարը, որով տեղաշարժվել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանված ռուսաստանցի լրագրողները:
Apple ընկերությունը դարձել է առաջին կազմակերպությունը, որի շուկայական կապիտալը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը:
«Հայաստանը դադարել է Ռուսաստանի համար հասկանալի հարաբերությունների սուբյեկտ լինել։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, կտրուկ տարբերվում է այն իրավիճակից, երբ շատ որոշումներ ընդունվում էին՝ հաշվի առնելով Մոսկվայի հավանությունը»։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դեկրետային արձակուրդից հետո վերադարձել է իր պարտականությունների կատարմանը:
Էյֆելյան աշտարակը երկրորդ օրն անընդմեջ այցելուների համար փակ է անձնակազմի գործադուլի պատճառով:
ԱՄՆ Սենատորները Կոնգրեսի օրակարգ են մտցրել օրենքի նախագիծ, որով առաջարկում են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից նոր նամակ է ստացել:
«Սա այն դեպքերից է, երբ ներքին քաղաքականությունն ազդեցություն է ունենում արտաքին քաղաքականությանն վրա»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարության մասին։
Օգոստոսի 2-ին ֆրանսիական Ալպերում Մոնբլան բարձրանալիս զոհվել է երեք ալպինիստ:
Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 2-ին Սինգապուրում քննարկել են սիրիական պրոբլեմատիկան, իրանական միջուկային գործարքը եւ առաջիկա Կասպիական գագաթնաժողովը:
Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 2012 թվականին դադարեցված գործունեությունը կարող է վերսկսվել, խաղաղապահներն արդեն կատարել են առաջին պարեկումը: