Բաժիններ՝

Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում

Հունիսի 25-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի բովյան–Պուշկինի փողոցների խաչմերուկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 2020 թվականի հուլիսից՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդուն։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փամփուշտով լիցքավորված ատրճանակ։

Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930