Եվրամիությունն օգոստոսի 7-ից արգելափակում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների գործողությունն իր տարածքում, ոպեսզի պաշտպանի եվրոպական ընկերություններին:
Գերմանիայի ընկերություններն աստիճանաբար կրճատում են մատակարարումներն Իրանին եւ այս շուկայից հեռանում են այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերսկսման պատճառով:
ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությունը համաձայնել է հրադադարի ռեժիմ հաստատել Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է բերել աղետալի հետեւանքների, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհները հանգեցրել են ստաժոր-էլեկտրիկի մահվան:
Ճապոնիան լռության լոպեով է հարգել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհհերի հիշատակը, որը 73 տարի առաջ տասնյակ հազարավոր մարդրանց կյանք խլեց։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը թագավորությունում Կանադայի դեսպանին մեկ օր է տվել երկրից հեռանալու համար:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձից հետո երկրում լրագրողների ձերբակալումներ են սկսել:
Disney ընկերությունը չի պատրաստվում կրկին հրավիրել ռեժիսոր Ջեյմս Գանին՝ նկարահանելու «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասը, չնայած կինոնկարի դերասանական կազմի անդամների նամակին ի պաշտպանություն բեմադրիչի:
Շվեյցարական Ալպերում ինքնաթիռ է կործանվել, որի հետեւանքով 20 մարդ է մահացել:
«ՀՀ իշխանությունների հեղինակության հարցն է՝ իրականացնել հասարակության համար վստահելի քննություն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձի հետեւանքով 7 մարդ վիրավորվել է:
Միացյալ Նահանգներ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների անցկացման հնարավորությունը կախված է Թեհրանից:
Չինաստանի Ցզյանսուի նահանգի լաբիրինթոսը՝ 35 հազար քառակուսի մետր մակերեսով, ամենամեծն է դարձել աշխարհում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը համաձայնվեցին հարթել երկու երկրների միջեւ մի շարք հարցերում առկա հակասությունները:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտնել է, որ Սինգապուրում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառման ժամանակ, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարարին է փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Կիմ Չեն Ընին:
Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել կանանց նկատմամբ անվայել վարմունքի համար տուգանքի սահմանման օրենքին:
Թաիլանդում ձեռնամուխ են եղել թանգարանի կառուցմանը՝ ի հիշատակ Չիանգրայի նահանգի Տհամ Լուանգ քարանձավից 12 դեռահասներին եւ նրանց ֆոտբոլային մարզչին փրկելու:
Ճապոնիայի իշխանությունները քննադատել են Տոկիոյի բժշկական համալսարանը, որը, ինչպես հաղորդել է The Yomiuri Shimbun թերթը, մի քանի տարի շարունակ իջեցրել է աղջիկների միավորները ընդունելության քննությունների ժամանակ, որպեսզի արական սեռի ավելի շատ ուսանողներ ընդունի:
«Հայաստանը պետք է հաշվի առնի, որ իր առջև ոչ թե թշնամու, այլ բարեկամի հայտարարություն է: Թշնամին արդեն այլ կերպ կլինի»:
Պորտուգալիայի կենտրոնական, հարավային եւ արեւելյան մասերի ութ շրջաններում գերազանցվել է ջերմաստիճանային ռեկորդը:
Թուրքիայի դատարանն օգոստոսի 3-ին ինը մարդու դատապարտել է 101 տարվա ազատազրկման Անկարայում 2015 թվականին իրականացված ահաբեկչական գործողությանը մասնակցության մեղադրանքով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըստորագրել է օրենք, որը թույլատրում է ավտոմեքենաների գրանցումն ավտոսրահներում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջարկ է ուղարկել Ժնև և Նյու Յորք՝ ՄԱԿ-ի հետ սիրիական փախստականների տեղեկագրերի ամենօրյա պատրաստում կազմակերպելու առնչությամբ:
«Այն, ինչ կատարվում է, տեղի է ունենում օրինականության ու տրամաբանական զարգացման շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործի քննության ընթացքի մասին։
Ավելի քան 4,6 փախստական է Լիբանանի տարածքից Սիրիա վերադարձել հուլիսի 18-ից ի վեր:
Գերմանիայում երկու ամիս առաջ ձերբակալված թունիսցին ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել պայթուցիկ սարքի միջոցով:
Էյֆելյան աշտարակը, որը երկու օր փակ էր անձնակազմի գործադուլի պատճառով, օգոստոսի 3-ին վերստին բաց է այցելությունների համար։
«Վստահ եմ, որ հեղափոխությունը պետք է իջնի նաև ներքև ու մաքրի ավգյան ախոռները, մաքուր հարթակի վրա պետք է ստեղծվի 4-րդ հանրապետությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակի ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներ անցկացնելը միլիտարիստական տրամադրություններ է բորբոքում: