Բաժիններ՝

ԱՄՆ-ն ավիակիրներ և ինքնաթիռներ է ուղարկում Տայվանի մոտ Փելոսիի հնարավոր այցի կապակցությամբ. Nikkei

ԱՄՆ-ը Տայվանին ավելի մոտ է ուղարկում տարածաշրջանում տեղաբաշխված ինքնաթիռներն ու ավիակիրները կղզի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր ժամանման կապակցությամբ: Օգոստոսի 1-ին այդ մասին հաղորդել է ճապոնական Nikkei թերթը:

Թերթի տվյալներով՝ ԱՄՆի զնվորականները մտադիր են դրանով իսկ ստեղծել «բուֆերային գոտի» Ներկայացուցիչների պալատի խոսնակի հնարավոր ժամանման համար:

Ավելի վաղ Kyodo գործակալությունը, վկայակոչելով Տայվանի զանգվածային լատվամիջոցների նյութեր, հաղորդել է, որ Փելոսին կարող է Տայվան ժամանել օգոստոսի 2-ի երեկոյան: Բացի դրանից, օգոստոսի 3-ին Փելոսին կարող է հանդիպել Տայբեյի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ, նշել է գործակալությունը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը, Financial Times եւ Politico թերթերի տվյալներով՝ պլանավորել էր այց կատարել կղզի դեռ ապրիլին, սակայն, ստանալով կորոնավիրուսի թեստի դրական արդյունք, հետաձգել է ուղեւորությունը:

Հուլիսին հայտնվել է տեղեկատվություն, որ Փելոսին կարող է այցելել Տայվան օգոստոսի ասիական շրջագայության շրջանակներում: ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը կարող է դառնալ առաջինն այդ կարգի ամերիկացի պետական ծառայողի համար վերջին 25 տարվա ընթացքում:

Պեկինը բազմիցս Վաշինգտոնին նախազգուշացրել է, որ եթե այցը կղզի կայանա, ապա այն առանց հետեւանքների չի մնա, եւ Չինաստանը կձեռնարկի խիստ միջոցներ: Տայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, երբ կղզի փախան Գոմինդանի ուժերի մնացորդները Չան Կայշիի գլխավորությամբ (1887–1975)՝ պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում:

Այդ ժամանակվանից ի վեր Տայբեյը պահպանում է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը եւ որոշ այլ ատրիբուտներ, որոնք մայր ցամուքում գոյություն ունեին մինչեւ կոմունիստների իշանության գլուխ գալը:

Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում է երկրների մեծ մասը, դա ՉԺՀ-ի նահանգներից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս