ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Թեհրանը մոտ ժամանակներս կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, սակայն հայտարարել է, որ պատրաստ է նաեւ այն սցենարին, ըստ որի Իրանը կհրաժարվի շփումներից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կառաջարկի չինական ապրանքների եւ ծառայությունների ներմուծման համար 200 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել 25 տոկոսի չափով՝ պլանավորված 10 տոկոսի փոխարեն:
Առնվազն 31 մարդ է տուժել Պերուի Մաչու Պիկչու շրջանում երկու տուրիստական գնացքների բախումից:
Aeromexico ավիաընկերության մարդատար ինքնաթիռի աղետի հետեւանքով, որն ընկել է Վիկտորիա դե Դուրանգո քաղաքի օդանավակայանից թռչելուց հետո, ոչ ոք չի զոհվել:
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության պատգամավորների հայցը և առանց բժշկի դեղատոմսի մարիխուանայի օգտագործման համար պատիժը համարել է հակասահմանադրական:
ԱՄՆ-ի՝ Օվկիանոսների եւ մթնոլորտի հետազոտության ազգային վարչությունը (NOAA) հուլիսի 30-ին ցուցադրել է, թե Երկրի ուղեծրից ինչ տեսք ունեն բնական հրդեհները Կալիֆոռնիայի նահանգում՝ Twitter-ում զետեղելով համապատասխան տեսանյութը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարար Ջերեմի Հանթը կոպիտ սխալ է թույլ տվել ՉԺՀ կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ՝ իր չինուհի կնոջն անվանելով ճապոնուհի:
«ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, միջպետական կառույց է, և այնտեղ նման կտրուկ փոփոխություններ անելու ժամանակ նաև ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կարծիքը պետք է հաշվի առնել։ Եվ այս առումով, ես ենթադրում եմ, որ նրանք կունենան բացասական վերաբերմունք»:
Պաշտոնական Մոսկվան և Տոկիոն պայմանավորվել են անցկացնել ռուս-ճապոնական խորհրդակցություններ Սիրիային հումանիտար օգնություն հատկացնելու ուղղությամբ:
Չինաստանի հարավ – արեւելքի Ցզյանսիի նահանգի իշխանություններն սկսել են «միայն դիակիզում» քաղաքականության ներդրման միջոցներ ձեռնարկել՝ հողային պաշարների պահպանման նպատակով, տեղացի բնակչությունից բռնագրավելով պատրաստի դագաղները եւ արգելելով ննջեցյալների թաղման ավանդական ծիսակարգերը:
Ըստ աղբյուրների տեղեկության՝ նրանք սպանվել են «անհայտ զինված անձանց» կողմից:
Իսրայելն արհեստական կղզու շինարարության նախագիծ է մշակում իր ափերի մոտ՝ այնտեղ նոր օդանավակայան տեղավորելու համար:
Ռուսաստանը չի արձագանքի որևէ կերպ, և դա ամենևին պայմանավորված չէ այն փոքրաթիվ կոնտինգենտով, որ Հայաստանն է ուղարկում Վազիանի: Հարցը, ըստ նրա, այն է, որ ՀՀ ՊՆ տարածած տեղեկատվությունից տեսանելի է` հայկական կողմը հաշվարկել է իր բոլոր քայլերը:
Թուրքիան մտադիր է ձեռնարկել իրավական քայլեր, եթե Միացյալ Նահանագները փորձեն խանգարել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարմանը:
Սիրիայի կառավարական զորքերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են երկրի հարավ-արևմտյան Դերաա նահանգը:
Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից պահանջում է անհապաղ լքել երկրի տարածքը, քանի որ նրանց ներկայությունը Սիրիայում անօրինական է:
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին հայտարարել է, որ Արեւմտյան Տեխասի հանքավայրերը էներգառեսուրսների արդյունահանման խոշորագույն վայրը դառնալու ներուժ ունեն եւ կարող են առաջ անցնել Ռուսաստանից ու Սաուդյան Արաբիայից, ԱՄՆ-ը կարող է աշխարհին տալ այնքան էներգառեսուրսներ, որքան հարկավոր է, ընդգծել է նա։
Հնդկաստանը ներառվել է ռազմավարական ապրանքների առեւտրի գծով ԱՄՆ-ի գործընկեր երկրների առաջնային կատեգորիայում, որոնց տրամադրվում է STA-1 (Strategic Trade Authorization-1) կարգավիճակը, ինչը Նյու Դելիի համար ամերիկյան բարձրտեխնոլոգիական արտադրանքի, այդ թվում՝ ռազմական նշանակության, դյուրացված ձեռքբերման հնարավորություն է բացում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի պաշտոնական օգտահաշվում հրապարակել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի լուսանկարը՝ դրան կցելով հեգնող գրություն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Եվրամիությունը հայտարարել է Հունաստանի եւ Իսպանիայի համար ներդրումային նախագիծ գործարկելու մասին միջին ու փոքր ձեռնարկություններին աջակցելու նպատակով:
600-ից ավելի միգրանտների են փրկել Լիբիայի ափերի մոտ:
Բելգիայի ոստիկանությունը կադրերի խիստ կարիք ունի:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն այն բանի նշաններ են արձանագրել, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռներ է նախագծում այն արտադրական հարթակում, որտեղ ավելի վաղ պատրաստվում էին այդ երկրում առաջին միջմայրցամաքային հրթիռները:
Հարավային Կորեան չի հաստատում այն տեղեկատվությունը, թե ԿԺԴՀ-ն իբր նոր հրթիռներ է պատրաստում:
«Դեռ վերջնական համաձայնություն չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին Նյու Յորք կատարելիք այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներին:
Եվրամիությունն (ԵՄ) ընդլայնել է այն պատժամիջոցների ցուցակը, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը, ինչպես նաեւ Կերչի նեղուցով կամրջի կառուցմանը:
Իտալիան իրեն հարմարավետ է զգում Եվրամիության շրջանակներում եւ չի պատրաստվում լքել այդ միավորումը:
Ավելի քան 500 զբոսաշրջիկներ, որոնց մեծամասնությունը օտարերկրացիներ են, հուլիսի 31-ին տարհանվել են Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու Ռինջանի հրաբխի շրջանից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիության հետ քննարկում է ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումների համար նավահանգիստներ կառուցելու պլաններ:
Առեւտրի շուրջը համաձայնությունները, որը հուլիսին ավելի վաղ ձեռք են բերել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, բարձրացնում են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ նոր մաքսերի սահմանման հավանականությունը, ասված է Bank of America-ի վերլուծական տեսությունում։