Հորմուզի նեղուցով տարանցման ռեժիմը կարող է փոխվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունից հետո․ Օման

Օմանի իշխանությունները եվրոպական դաշնակիցներին հայտնել են, որ, ըստ ամենայնի, ԱՄՆ-ի և Իրանի միջև զինված հակամարտությունից հետո Հորմուզի նեղուցով նավերի տարանցման նախկին կարգը վերականգնել այլևս չի հաջողվի, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ եվրոպացի պաշտոնյաներին հայտարարվել է, որ նեղուցը չի վերադառնա նախապատերազմյան ստատուս քվոյին, իսկ անցնող նավերը, հնարավոր է, պարտավորվեն լրացուցիչ վճարներ կատարել։

Օմանում հստակեցրել են, որ երկիրը մտադիր է պահպանել միջազգային ծովային իրավունքի նորմերը, սակայն վճարները կարող են գանձվել նավագնացության ծառայությունների, անվտանգության ապահովման կամ ջրային տարածքի մաքրման համար։

Աղբյուրների գնահատմամբ՝ նման վճարների ներդրումը կարող է հանգեցնել զգալի լրացուցիչ ծախսերի վաճառողների և մատակարարների համար՝ տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների չափով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930