Թրամփն ԱՄՆ-ն անվանել է «ընտրություններով երրորդ աշխարհի երկիր» և կրկին մեղադրել է ընդդիմախոսներին կեղծիքների մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարելի է անվանել «ընտրություններով երրորդ աշխարհի երկիր»՝ քվեարկության ընթացքում քաղաքական ընդդիմախոսներին մեղադրելով կեղծարարությունների մեջ։ Դրա մասին նա ասել է Վաշինգտոնում ամերիկյան պահպանողական քաղաքական շրջանակների համաժողովի ժամանակ։

Թրամփը հերթական անգամ կոչ է արել Սենատի իր կուսակիցներին արագացնել այն օրինագծի ընդունումը, որը նախատեսում է ընտրություններում քվեարկել միայն ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում։

Նա միաժամանակ համեմատել է ընտրական գործընթացները ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ նշելով, որ Կոլումբիայում վերջին ընտրությունների արդյունքներն արագ են ամփոփվել, մինչդեռ Կալիֆոռնիայում ձայների հաշվարկը ձգձգվում է շաբաթներով։

Թրամփի պնդմամբ՝ նման ուշացումները բնորոշ են դեմոկրատների կողմից վերահսկվող նահանգներին և հարցեր են առաջացնում գործընթացի թափանցիկության վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ դա կարող է վկայել զեղծարարությունների փորձերի մասին՝ առանց որևէ կոնկրետ ապացույց ներկայացնելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930