Բայդենն «Ալ Քաիդայի» պարագլխի ոչնչացման գործողությունը համարել է լիովին հաջող
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Քաբուլում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Այման ազ Զավահիրիի ոչնչացման գործողությունը եղել է հաջող բոլոր տեսակետներից:
«Շաբաթ օրը (Վաշինգտոնի ժամանակով, հուլիսի 31-ի առավոտյան Քաբուլի ժամանակով – ծանոթ. խմբ.) իմ կարգադրությամբ ԱՄՆ-ը հաղող ավիահարված է հասցրել Քաբուլում (…) և ոչնչացրել «Ալ Քաիդայի» պարագլուխ Այման ազ Զավահիրին»,- ասել է ԱՄՆի նախագահը:
Բայդենի խոսքով՝ առաքելությունը եղել է հաջող:
«Նրա (ազ Զավահիրիի – ծաոթ. խմբ.) ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել, քաղաքացիական անձանց թվում կորուստներ չկան: Ես այս նորությունը հայտնում եմ այժմ՝ այն բանի հաստատումից հետո, որ գործողությունը եղել է լիովին հաջող»,- պարզաբանել է Բայդենը:
Ինչպես նշել է Մացյալ Նահանգների ղեկավարը, ազ Զավահիրին ակտիվ մասնակցություն է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների պլանավորմանը, ինչպես նաև եղել է ուրիշ ահաբեկչական գրոհների կազմակերպիչը, որոնց զոհեր են դարձել ԱՄՆ-ի և այլ պետությունների քաղաքացիներ:
«Այժմ արդարադաությունը կատարվեց, և ահաբեկիչների այդ պարագլուխն այլևս չկա»,- արձանագրել է Բայդենը: Եգիպտացի ազ Զավահիրին «Ալ Քաիդան» գլխավորել է 2011 թվականին ամերիկացնիների կողմից այդ ցանցի հիմնադիր սաուդացի Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո:
Ազ Զավահիրին մտնում էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից առավել ակտիվորեն որոնվող ահաբեկիչների ցուցակի մեջ, նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար Վաշինգտոնն առաջարկում էր դրամական պարգև մինչև 25 միլիոն դոլարի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: