«Բնականաբար, Հայաստանն ակնկալում է, որ Իրանը դրական և հայանպաստ դերակատարություն կունենա ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման և ոչ միայն կոնկրետ այդ գոտում, այլև Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի սրման պարագայում՝ ունենալով բավականին հզոր ազդեցություն և ներկայություն Նախիջևանում»:
Ռուսական ռուբլին վերջին օրերի ընթացքում իջավ` հասնելով անցած երկու տարիների ընթացքում ամենացածր մակարդակին, երբ Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը նոր պատժամիջոցներ սկսեց ընդդեմ Մոսկվայի:
«Եթե փոփոխություններ տեղի չեն ունենում, ապա ո՞րն է նոր իրավիճակը: ՀՀ նոր իշխանությունները ևս զգուշավորություն պետք է ցուցաբերեն, քանի որ որքան էլ Ռուսաստանի իշխանությունները փորձում են զգույշ լինել, սխալներ չգործել, որևէ երկրի կողմից շարունակական կոշտ հայտարարություններ չեն հանդուրժի»:
«Հայաստանում տեղի ունեցած և ներկայումս շարունակվող զարգացումները որոշակիորեն ետ մղեցին ժամանակացույցերը, ուստի պետք է աշխատել հասցնել, եթե կա ցանկություն շարունակելու նույն այդ ծրագրերը: ԵՄ-ն սպասում է, որ այդ ծրագրերը հաջողությամբ կիրականացվեն ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց Դելքուրը:
ԱՄՆ-ի Առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողներին մի քանի օր առաջ շնորհվեց ամերիկյան քաղաքացիություն: The New York Times-ը հաղորդում է, որ Սլովենիայից ժամանած զույգին քաղաքացիություն է շնորհվել իրենց դստեր հովանավորությամբ, ով, որպես ԱՄՆ-ի քաղաքացի, կարող է ներկայացնել քաղաքացիության դիմում իր ծնողների համար:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը տհաճ երևույթ է այն առումով, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Պուտին-Թրամփ հանդիպումը, և դա իրեն չարդարացրեց։
Բուխարեստում օգոստոսի 10-ին տեղի ունեցած հակակառավարական ցույցերը վերածվել են անկարգությունների:
Անոմալ շոգ եղանակը, որը հաստատվել Է ԿԺԴՀ-ում, կարող է երկրում հերթական պարենային ճգնաժամի պատճառ դառնալ եւ ամենից առաջ սպառնում է երեխաների ու տարեց մարդկանց առողջությանը:
Բարեփոխումների հարցում, ըստ վրացի նախկին դիվանագետի, հայկական կողմը կարող է հույսեր կապել նոր ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ, որը լայն հնարավորություններ է տալիս Հայաստանին:
Airbus Defense & Space ընկերության Zephyr անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կատարելագործված տարբերակի առաջին փորձնական թռիչքը նշանավորվել է անվայրէջք թռիչքի տեւողության նոր համաշխարհային ռեկորդով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին:
Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կարլոս Օլմես Տրուխիլիոն օգոստոսի 11-ին հայտնել է, որ իր երկիրը դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից, որը ժամանակին ստեղծվել էր Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (ԱՊԿ) հակակշիռ լինելու համար:
Սիրիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Յան Էգլանդը Թուրքիային կոչ է արել բաց պահել հարավային սահմանները Սիրիայի Իդլիբ նահանգի խաղաղ բնաչության համար։
Գերմանական մամուլն ուշադրության կենտրոնում է պահում թուրքական լիրայի արժեզրկման թեման:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը, ՌԴ նախագահն ընդգծել է երկրի ենթակառուցվածքի վերականգնմանն օժանդակելու կարեւորությունը, այս մասին ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներն Իդլիբի նահանգում կալանավորել են զինված ընդդիմության խմբավորումների այն դաշտային հրամանատարներին, որոնք համաձայնել են սիրիական բանակի հետ հաշտությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոց է սահմանել Թուրքիայի դեմ: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ում, որում մասնավորապես ասված է.
ՆԱՏՕ-ն Twitter-ի իր օգտահաշվում զետեղել է տեսահոլովակ, որտեղ Ռուսաստանը առաջին տեղն է դնում անդրատլանտյան անվտանգության սպառնալիքների թվում:
Ֆրանսիայի հարավում շուրջ 1600 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, տարհանվել են տեղետարափ անձրեւների հետեւանքով, կան անհայտ կորածներ: Այդ մասին հաղորդել է Sputnik-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը:
Առնվազն 69 զբոսաշրջիկներ, այդ թվում` 20 օտարեկրացիներ են սողանքների հետեւանքով փակված մնացել Հնդկաստանի հարավի Կերալայի նահանգի Ինդուքիի օկրուգի Մունար առողջավայրում:
Կատալոնիայի Ժեներալիտետի առողջապահության խորհրդի կայքում օգոստոսի 10-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել է 17-ի:
Ryanair իռլանդական ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով, որն սկսվել է լույս օգոստոսի 10-ի գիշերը, Գերմանիայում չեղարկվել է 250 չվերթ. ակցիայի հետեւանքով անհարմարություններ են ստեղծվել գրեթե 42 հազար ավիաուղեւորների համար։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրել են 20 հազարից ավելի բնակիչների տարհանել Ռիվերսայդի եւ Օրանջի օկրուգներից, որտեղ խոշոր բնական հրդեհներ են մոլեգնում:
Ճապոնիայի Գումմա կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ է կործանվել:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Lockheed C-5 Galaxy խոշորագույն փոխադրական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի ռազմակայանում:
Նիգերում մոլեգնող ջրհեղեղը 22 մարդու կյանք է խլել եւ անտուն թողել երկրի հազարավոր բնակիչների:
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի իշխանություններն օգոստոսի 9-ին մահապատիժ են ի կատար ածել 2009 թվականից ի վեր առաջին անգամ:
Օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ է կորել Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայում:
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետագա ուժեղացումը կարելի կլինի գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում:
Կալիֆոռնիայի հարավում դիտավորյալ հրկիզման կասկածանքով ձերբակալվել է 51-ամյա Ֆորեստ Գորդոն Քլարքը, տեղեկացնում է BBC-ին: