Իսրայելը և Լիբանանը համաձայնեցրել են «Հըզբոլլահի» զինաթափման փորձնական ծրագիրը․ Նեթանյահու
Իսրայելը և Լիբանանը պայմանավորվել են գործարկել «Հըզբոլլահ» շարժման զինաթափման փորձնական ծրագիր՝ հսկողությունը հետագայում Լիբանանի բանակին փոխանցելու պայմանով։ Դրա մասին, ինչպես հաղորդում է Haaretz-ը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են իսրայելցի զինվորականների առաջարկած երկու շրջան։ Դրանցից մեկն այսպես կոչված «Դեղին գծից» դուրս է՝ Լիբանանի հարավում՝ Իսրայելի սահմանից դեպի հյուսիս, Լիտանի գետից հարավ ընկած շուրջ 10 կիլոմետր լայնությամբ ռազմական գոտում։
Երկրորդ տեղամասը «Դեղին գծի» ներսում է և Լիտանի գետից դեպի հյուսիս։
Ծրագրի իրականացման մանրամասները և դրա գործարկման ժամկետները այս պահին չեն բացահայտվում։

