Իրանում առաջարկում են Հորմուզի նեղուցի անվտանգության ծախսերը բաշխել նավթ տեղափոխող կողմերի վրա
Իրանի Գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարի միայն Իրանի ժողովուրդը։
Նրա խոսքով՝ Իրանն ուզում է ապահովել նեղուցի անվտանգությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը, բայց դրա համար պետք է լինի հատուկ ապահովագրական համակարգ։
Ռեզայը ընդգծել է, որ ծախսերը պետք է վճարեն այն երկրները և ընկերությունները, որոնք նավթ են տեղափոխում այդ նեղուցով, ոչ թե միայն Իրանի քաղաքացիները։

