Բաժիններ՝

ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել է 28-ի

ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել է 28-ի: Այդ մասին ասված է նահանգապետ Էնդի Բեշիրի հայտարարության մեջ, որը կիրակի օրը հրապարակվել է նրա կայքում:

«Նահանգապետ Բաշիրն այսօր հայտնել է, որ աղետալի հեղեղման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 28-ի»,- նշված է հայտարարության մեջ:

Հուլիսի 31-ի առավոտյան Քենտուկիի նահանգապետը հայտնել է 26 զոհվածների մասին:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, զոհերի թիվը, հավանաբար, կշարունակի աճել: Անցած շաբաթ Քենտուկիում տեղացել են տեղատարափ անձրեւներ, որոնց հետեւանքով ջրով են լցվել տները եւ առաջացել հեղեղումներ նահանգի հարավ – արեւելքում: Վեց շրջաններում սահմանվել է արտակարգ դրություն:

Այս պահին հեղեղումներից վնասն իշխանությունները գնահատում են միլիոնավոր դոլարներ, առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 12.000 սպառողներ: Քենտուկիի իշխանությունները գործի են դրել Ազգային գվարդիան եւ ոստիկանությունը, որոնք օգնում են հեղեղումից տուժածներին եւ մարդկանց տարհանում են ուղղաթիռներով եւ նավակներով:

Անցած հինգշաբթի օրը նահանգապետն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին խնդրել է Քենտուկիին օգնություն ցույց տալ սաստիկ հեղեղումների հետեւանքների դեմ պայքարի համար: Պետության ղեկավարը հավանություն է տվել տեղի իշխանությունների խնդրանքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս