Բժիշկը նշել է մթերքը, որի չարաշահումը մեծացնում է ինսուլտի վտանգը

Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Այս մասին զգուշացրել է սրտաբան Դմիտրի Օրլովը, ում խոսքերը մեջբերում է «Царьград»-ը:

Բժշկի խոսքով՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։

«Երբ մարդը երկար տարիներ ապրում է շաքարի ավելցուկով, նրա սիրտն ու անոթները աշխատում են մաշվածության սահմանին»,- նշել է մասնագետը։

Օրլովը շեշտել է, որ վտանգավոր են ոչ միայն ակնհայտ քաղցրավենիքները՝ տորթերը, խմորեղենը և կոնֆետները, այլև այսպես կոչված «թաքնված շաքարը», որը պարունակվում է գազավորված ըմպելիքներում, փաթեթավորված հյութերում, քաղցր յոգուրտներում, տարբեր սոուսներում և կիսապատրաստ սննդամթերքներում։

Միաժամանակ բժիշկը խորհուրդ չի տալիս ամբողջությամբ հրաժարվել շաքարից։ Նրա հորդորում է նվազեցնել դրա օգտագործումը ողջամիտ սահմաններում՝ հրաժարվել քաղցր ըմպելիքներից, սահմանափակել աղանդերը և քաղցրավենիքի մի մասը փոխարինել մրգերով ու ընկույզներով։

Մասնագետների կարծիքով՝ հավասարակշռված սննդակարգը և ավելացված շաքարի չափավոր օգտագործումը կարևոր քայլեր են սրտանոթային առողջությունը պահպանելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930