Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պլանավորում է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին:

«Նախապես այս հարցը մտցված է ծրագրում»,- ասել է նա՝ պատասխանելով Նյու Յորք Ռայիսի հնարավոր այցի մասին հարցին:

Ջահրոմիի խոսքը մեջբերում է ԻՍՆԱ գործակալությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 20–26-ը: Անցյալ տարի Ռայիսին հայտարարել է, որ չի ժամանի Նյու Յորք կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով, եւ միջոցառմանը հանդես է եկել տեսակապով: Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031