ԱՄՆ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկելու սպառազինությունների վերահսկողության նոր համակարգը. Բայդեն
ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու սպառազինությունների վերահսկողության նոր համակարգը , որը փոխարինելու կգա Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3-ին (ՌՀՍ-3), Մոսկվան պետք է ցուցաբերի համատեղ աշխատանքի պատրաստակամություն: Այս մասին ասված է Նյու Յորքում ՄԱԿ-ի Միջուկային զենքի չտարածման պայմանագի մասնակից երկրների խորհրդաժողովի բացվելու առթիվ՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ օգոստոսի 1-ին հրապարակված հայտարարությունում:
«Այսօր իմ վարչակազմը պատրաստ է օպերատիվորեն վարելու բանակցություններ սպառազինությունների վերահսկողության նոր համակարգի շուրջը՝ Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3-ի (ՌՀՍ-3) փոխարեն, որի ժամկետը լրանում է 2026 թվականին: (…) Ռուսաստանը պետք է ցույց տա, որ պատրաստ է վերսկսելու աշխատանքն ԱՄՆ-ի հետ միջուկային սպառազինությունների վերահսկողության շուրջ»,- ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ը կարծում է, որ սպառազինությունների վերահսկողության նոր համակարգի քննարկումը պետք է տեղի ունենա Չինաստանի մասնակցությամբ:
«Չինաստանը նույնպես պատասխանատվություն է կրում որպես պետություն, որն ունի միջուկային զենք, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում եւ որպես միջուկային հնգյակի անդամ սպառանզինությունների վերահսկողության նոր համակարգի մշակման բանակցություններում, որը փոխարինելու կգա ՌՀՍ-3-ին, ասված է Բայդենի հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: