Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսյան ռեկորդային տապ՝ մինչև 37°C. Եվրոպան տառապում է անոմալ եղանակից

Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը հասել է 37 աստիճանի, ինչը դարձել է հունիսի ամենաբարձր ցուցանիշն օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Դրա մասին հաղորդում է BBC-ն։

Ռեկորդը գրանցվել է Սանտոն Դաունհեմ գյուղում։ Արդեն երրորդ օրն անընդմեջ երկրում թարմացվում են ջերմաստիճանային առավելագույն ցուցանիշները․ ավելի վաղ գրանցվել էր 36,1 և 36,7 աստիճան։ Հունիսյան նախորդ ռեկորդը պահպանվում էր 1976 թվականից և կազմում էր 35,6 աստիճան։

Անոմալ շոգը բացասաբար է անդրադառնում առողջապահական համակարգի աշխատանքի վրա․ մի շարք հիվանդանոցներում գերծանրաբեռնվածության պատճառով չեղարկում են պլանային վիրահատություններն ու ամբուլատոր ընդունելությունները։ Նաև դպրոցների և մանկապարտեզների մի մասը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։

Շոգ եղանակը պատուհասել է նաև եվրոպական այլ երկրների։ Բելգիայում չեղարկել են Վատերլոոյի ճակատամարտի վերակազմությունը, Նիդերլանդներում՝ «Defqon.1» երաժշտական փառատոնը։ Ավստրիայում վտանգի տակ է հայտնվել «Ֆորմուլա-1»-ի փուլը՝ մրցուղու բարձր վտանգավորության պատճառով։

Իտալիայում Ջենովան դարձել է 18-րդ քաղաքը, որտեղ հայտարարվել է եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ. համանման միջոցներ են կիրառվել մի շարք խոշոր քաղաքներում, ներառյալ Հռոմը, Ֆլորենցիան և Բոլոնիան։

Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին տապի ալիքը կտարածվի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որտեղ ջերմաստիճանը տեղ-տեղ կարող է հասնել 40 աստիճանի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930