Եվրոպայում թե աջերը, թե ձախերը միշտ ծառայել են մեկ նպատակի՝ թույլ չտալ, որ պետություններում լինեն ուժեղ իշխանություններ. Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թրամփի հետ կտրուկ վիճելուց հետո Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ: Ըստ առաջարկվող օրենքի՝ այսուհետ Իտալիայի պառլամենտում պետք է լինի կայուն մեծամասնություն:

Իտալիան առաջին խոշոր Եվրոպական պետությունն է, որ նման կտրուկ քայլի է գնում: Կտրուկ է այս քայլը, քանի որ զրկելու է այդ մայրցամաքի գաղութարարներին, մանր մունր ապակայունացնող խմբակներ բուծելով, պետությունները անիշխանության մատնելու գործիքից: Եվրոպայում թե աջերը, թե ձախերը միշտ ծառայել են մեկ նպատակի՝ թույլ չտալ, որ պետություններում լինեն ուժեղ իշխանություններ: Միշտ պետք է լինեին իմպոտենտ կոալիցիաներ կամ կես տարին մեկ պիտի վարչապետ փոխվեր, կամ էլ Բելգիայի նման պետությունը տարիներով պիտի ղեկավար չունենար:

Ինչ ասեմ՝ տարոսը Գերմանիային…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930