Վենեսուելայում երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհայտ կորած․ ՄԱԿ

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհայտ կորած։ Այդ մասին հայտարարել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը, նրա խոսքերը մեջբերում է Ֆրանսպրես գործակալությունը։

Նա նշել է, որ փրկարարական գործողությունը մնում է ծայրահեղ բարդ, իսկ զոհերի թիվն արդեն գերազանցում է 500-ը։ Նրա խոսքով՝ փլատակների մաքրումը հսկայածավալ խնդիր է՝ հաշվի առնելով ավերածությունների չափերը։

Աղետի գոտում աշխատող Ֆրանսպրես գործակալության թղթակիցները հաղորդում են բազմաթիվ փլուզված շենքերի և մեծ փլատակների մասին։ Տեղի բնակիչները շարունակում են փնտրել իրենց հարազատներին, ովքեր կարող են մնացած լինել փլատակների տակ։

Գործակալությունը նաև հիշեցնում է, որ անցյալում համադրելի ուժգնությամբ երկրաշարժերը հանգեցրել են զգալիորեն ավելի շատ զոհերի, դրանց թվում՝ 2010 թվականին Հայիթիում, 2005 թվականին Քաշմիրում և 2023 թվականին Թուրքիայի ու Սիրիայի սահմանին տեղի ունեցած աղետները։

Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ին․ մոտ 40 վայրկյան ընդմիջումով գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդով երկու հզոր ցնցում։ Էպիկենտրոնները գտնվել են Յարակույ նահանգում՝ միմյանցից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։ Հիմնական հարվածից հետո գրանցվել է 214 հետցնցում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 589 մարդ, մոտ 3 հազարը ստացել են վնասվածքներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930