Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարածքում անվտանգության ծառայությունները հատուկ գործողություն են անցկացնում այն բանից հետո, երբ տեղեկատվություն է ստացվել, թե մուտքի հատուկ իրավունքներ չունեցող մարդը թափանցել Է անվտանգության գոտու տարածք:
Տոկիոյի բժշկական համալսարանի ղեկավարությունը օգոստոսի 7-ին ներողություն է խնդրել ընդունելության քննությունների ժամանակ իրենց դիմորդների գնահատականների հետ կապված մեքենայությունների՝ աղջիկների միավորներն իջեցնելու եւ դրամական փոխհատուցման դիմաց առանձին դիմորդների միավորները բարձրացնելու համար:
Գերմանական ավտոմոբիլային ընկերությունների Daimler խումբը հայտարարել է, որ Իրանում իր գործունեությունը դադարեցնում է այս երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այն ձեռնարկատերերը, որոնք աշխատում են Իրանի հետ չեն կարողանա միաժամանակ բիզնես վարել Միացյալ Նահանգների հետ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վերականգնել է պատժամիջոցները Թեհրանի դեմ:
Պորտուգալիայում անտառային հրդեհները մոտեցել են ժողովրդականություն վայելող Ալգարվե առողջարանին, լողափերը պատված են թանձր սեւ ծխով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի իշխանություններն իր դեմ կատարված մահափորձին Կոլումբիայի կառավարության մեղսակցության ապացույցներ ունեն, հավելելով, որ դրանք կհրապարակվեն ավելի ուշ։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է կրճատել անշարժ գույքի ձեռքբերման կամ ներդրումների դիմաց երրորդ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի եւ նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիներին տրվող անձնագրերի եւ կեցության վկայագրերի քանակը:
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը «Ժինյու ռադիյաս» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտ ապագայում Վրաստանը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին: Նրա խոսքով՝ այդ հեռանկարը բավական մշուշոտ է, և «մոտ ապագայում որոշում չի լինի»:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել եվրոպական ընկերություններին ակտիվացնել առեւտուրը Իրանի հետ եւ տնտեսական գործունեությունն այդ երկրում:
«Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումը, չնայած քաղաքական բոլոր դժվարություններին, ընթանում է ըստ պլանի. հուլիսի վերջին Գերմանիայում սկսվել է գազատարի առաջին խողովակների տեղադրումը:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջորդ Յուլյա Տիմոշենկոն խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին երկրի ծանր վիճակի համար եւ պետական պաշտոյաներին առաջարկել է մեկնել արտասահման վաստակի։«Կառավարությունը եւ իշխանությունը թող մեկնեն արտասահման վաստակի»,- գրել է Տիմոշենկոն Facebook-ում:
Օգոստոսի 7-ին Կոլումբիայի նախագահի պաշտոնից հեռացող Խուան Մանուել Սանտոսը հանդես է եկել ազգին հղած հրաժեշտի ուղերձով եւ հայտարարել, որ հեռանում է մեծ քաղաքականությունից։
Բրազիլիայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ Վենեսուելայի հետ սահմանը վերստին բացվել է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր:
Եվրամիությունը կիրարկեց արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա:
Ավելի քան 20 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները օգոստոսի 5-ին ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:
Ռուսաստանը չի առարկի Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը եւ պատրաստ է շփումներ հաստատել երկրի նոր կառավարության հետ:
«Հեղափոխությամբ իշխանության եկած ուժի համար կարևոր է ցույց տալ, որ իրենք արձագանքում են հանրային պահանջին, քանի որ առջևում ընտրություններ են, և հարկավոր է պահպանել հանրային աջակցությունը»:
ԱՄՆ-ում փողերի լվացման համար վերջին օրերին ձերբակալվել է ՌԴ չորս քաղաքացի:
Իսպանիայում սաստիկ շոգերի պատճառով վերջին օրերին մահացածների թիվը հասել է 6-ի:
ԱՄՆ նախագահի մոտ հռետորաբանական վայրիվերումներն ու կտրուկ շրջադարձերը հետեվողական վարքագծի բնույթ են կրում: Այնքան, որ ոճի աննախընթաց սաստկացումը, հասցեական վերագրումները, հետեվողների մոտ սկսել են տարակուսանքներ ստեղծել հայտարարվածի եւ դրա համապատասխան իրականացվող քայլերի բացակայությունը կանխատեսելով:
Եգիպտոսի Մարսա Ալամ հանրաճանաչ առողջավայրում շնաձուկն սպանել է Չեխիայից ժամանած զբոսաշրջիկի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր Իրանի դեմ պատժամիջոցները երկու փուլով վերականգնելու վերաբերյալ:
Ֆրանսիայի Պյուի դե Դոմ դեպարտամենտում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել:
Խամզա բեն Լադենը՝ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդին, ամուսնացել է Մոհամեդ Աթայի՝ այն զինյալների խմբի պարագլխի դստեր հետ, որոնք իրականացրել են 2001 թվական սեպտեմբերի 11-ի գրոհը:
Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ վառելիք փոխադրող բեռնատարը վթարի է ենթարկվել:
ԱՄՆ-ն մտադիր է Թեհրանի դեմ սահմանել շատ ավելի խիստ պատժամիջոցներ, քան եղել են մինչ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնության ձեռքբերումը:
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզուց ավելի քան տասը հազար մարդ, ներառյալ զբոսաշրջիկներ, են տարհանվել երկրաշարժից հետո:
Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խորհրդարանականները համաձայնության են եկել ուսումնասիրելու երրորդ երկրում միջազգային գործերի կոմիտեների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: