
ՉԺՀ-ն, ենթադրաբար, Սինցզյանում ընդլանում է օբյեկտները միջուկային փորձարկումների համար. Nikkei

Չինաստանը, ենթադրաբար, ընդլայնում է իր օբյեկտները Սինցյզյան Ույղուրական Ինքնավար Շրջանում (ՍՈՒԻՄ) միջուկային փորձարկումներ կատարելու համար: Այս մասին հաղորդել է Nikkei թերթը:
Փորձագետների հետ համատեղ հրատարակությունը կատարել է Կաշգարյան հարթավայրի հարավ-արեւելքում Լոբնոր ցամաքած լճից 450 կիլոմետր հեռավորության շրջանում արբանյակային լուսանկարների վերլուծություն: Դատելով ըստ բերված լուսանկարների՝ Չինաստանը, մասնավորապես, թունել է փորում լեռան լանջին: Աշխատանքների բնույթը վկայում է, որ դրանք կատարվում են հորիզոնական ուղղությամբ:
Այդ նույն վայրում կառուցված են էլեկտրահաղորդման գծեր, կառույց պայթուցիկ նյութերի հնարավոր պահման համար եւ զինափորձարանի հրամանատարական կենտրոն:
Փորձագետները պնդում են, որ զինափորձարանը հանգամանորեն հսկվում է զինվորակաների կողմից:
Ենթադրվում է, որ նոր թունելի կառուցման նախապատրաստումն սկսվել է տակավին 2020 թվականի աշնանը: Nikkei-ը նաեւ նշում է, որ, դատելով ըստ գնումների մասին փաստաթղթերի, ՍՈՒԻՄ-ում, որտեղ ատոմակայան չկա, վերջին տարիներին աճել է ատոմային արդյունաբերության հետ կապված սարքավորանքների, պաշտպանական զգեստների եւ դոզիմետերի պետական պատվերների քանակը:
Չինաստանը Լոբնոր լճի շրջանում ընդհանուր առմամբ կատարել է հինգ ստորգետնյա միջուկային փորձարկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: