Վենեսուելայի իշխանություններն արդեն 10 մարդու են ձերբակալել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ օգոստոստ 4-ին կատարված մահափորձի գործով:
«Իրանն ու Հայաստանը միմյանց համար կարևոր են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին ու Հայաստանի քաղաքականությանը նոր իրավիճակում:
Մեծ Բրիտանիայի Դերբիշիրի կոմսությունում կրակի դեմ պայքարող հրշեջները արտասովոր մթնոլորտային երեւույթի՝ հրե տոռնադոյի ականատեսներ են դարձել:
Աշխարհի տարբեր հատվածներում այս օրերին գրանցվել է ռեկորդային շոգ եղանակ: Ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է ցույց տալիս: Ըստ վերջին հետազոտության, նման և այլ տեսակի գլոբալ տաքացման ազդանշաններ կլինեն նաև ապագայում:
Գերմանական «EWE» էներգետիկ ընկերությունը պատրաստվում է դուրս գալ թուրքական շուկայից։ Ընկերությունը Թուրքիայում ներկայացչություն ուներ 2007թ.-ից՝ ի դեմս ՝ EWE Holding Turkey-ի։ Վերջինս զբաղվում էր Թուրքիայի մի շարք շրջաններում բնական գազի մատակարարմամբ։
Պաշարված ոչ մի շրջան այլեւս չկա Սիրիայում: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդի խորհրդական Յան Էգելանը:
Ռուսաստանը պատասխան միջոցներ է մշակելու ԱՄՆ-ի կողմից արված ոչ բարեկամական քայլին: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԽ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսական կողմը քանիցս նախազգուշացրել է, որ ուժի դիրքից վերջնագրերի լեզվով խոսելը անօգուտ է ու անհեռանկարային»,- ասել Է Զախարովան օգոստոսի 9-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ամերիկյան մի շարք ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, այդ թվում՝ էլեկտրոնիկայի, նավթի-գազի ճյուղի տեխնոլոգիաների մատակարարումներին:
Իրաքի իշխանությունները ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո Իրանի ֆինանսական հաստատությունների հետ կասեցրել են բանկային փոխանցումները:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն արագորեն Գերմանիա են տեղափոխել F-22 կործանիչների սավառնակախումբ Ռուսաստանին դիմադարձելու միջոցների շրջանակներում, կործանիչները Եվրոպայում կմնան մի քանի շաբաթ:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բոլոր մակարդակներով ակտիվացրել է միջազգային շփումները՝ Գազայի հատվածում ընթացիկ լարվածությունն շտապ կարգավորելու համար:
Թայվանը նոր թեւավոր հրթիռներ է ծավալել, որոնք կարող են թիրախներ խոցել Չինաստանի տարածքի խորքում, մասնավորապես, հասնել Շանհայի եւ Հոնկոնգի շրջան:
Ուժգին պայթյուն եւ մոխրի հուժկու արտանետում է գրանցվել Գվատեմալայի Ֆուեգո հրաբխի խառնարանում, որի ժայթքումը հունիսի սկզբին 165 մարդու մահվան պատճառ դարձավ:
Հնդկաստանի հարավի Կերալի նահանգում առնվազն 18 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 13-ին բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն նոր երկկողմ գագաթնաժողովի կազմակերպման շուրջ:
Արգենտինայի Սենատը լույս օգոստոսի 9-ի գիշերը մերժեց երկրում աբորտների օրինականացման օրինագիծը:
Աշխարհում միջուկային զինաթափման գործընթացը դանդաղել է, ցայժմ մոլորակի վրա պահպանվում է միջուկային պատերազմի վախը:
Երեք իտալացի ալպինիստներ են անհայտ կորել ֆրանսիական Մոնբլան բարձրանալիս:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ծանուցել է Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետին Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի պաշտոնում նշանակելու՝ իր որոշման մասին:
6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում:
Էկվադորի կառավարությունն օգոստոսի 8-ին երկրի տարածքի մի մասում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենեսուելայից փախստականների հոսքի պատճառով:
Պաղեստինցի բժիշկները հաստատել են Գազայի հատվածի երեք բնակիչների, այդ թվում՝ կնոջ եւ երեխայի զոհվելը Իսրայելի ռմբակոծումների հետեւանքով։
Կոլումբիայի Հանրապետությունը Պաղեստինը ճանաչել է որպես անկախ պետություն: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է Կոլումբիայում պաղեստինյան դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
Փորձագետները Սիրիայում արդեն յոթ տարի շարունակվող հակամարտությունից արտադրության կրած վնասը գնահատել են 388 մլրդ դոլար:
Գազայի հատվածից արմատականներն օգոստոսի 8-ի երեկոյան եւ 9-ի գիշերը շուրջ 150 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 25-ը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից
Ընդդիմությունից Վենեսուելայի Ազգային ժողովի երկու պատգամավորներ՝ Խուլիո Բորխեսը եւ Խուան Ռեկեսենսը, նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձին մեղսակցության կասկածանքով զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից:
«Սա նշանակում է, որ հայկական կողմը ևս փորձելու է ելքեր գտնել ստեղծված իրավիճակից, այսինքն` փորձել այնպես անել, որ Իրանի հետ առևտրատնտեսական և քաղաքական հարաբերություններից չտուժեն Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»:
Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խաղերի վրա ընդհանուր խաղադրույքների ծավալը հասել է 136 մլրդ եվրոյի:
Իմ վերջին հոդվածներից մեկում գրել էի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցի մասին, որտեղ նշված էր, որ «Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, բացի սունի մահմեդականներից, տառապում են խտրականությունից և հալածանքներից….
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մինչև 10 միլիոն դոլար է հասցրել պարգևատրումը «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման երկու պարագլուխների վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրողներին: