ԵՄ-ի միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը թույլ կտա վերացնել լարվածությունը. Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն օգոստոսի 1-ին հայտարարել է, որ ԵՄ-ի միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունը թույլ կտա վերացնել լրավածությունը տարածաշրջանում և թուլ չտալ հետագա էսկալացիա:

«Մենք ողջունում ենք Կոսովոյի որոշումը (սերբական փաստաթղթերի արգելքի) սահմանման ընթացակարգը սեպտեմբերի 1-ին հետաձգելու որոշումը և ակնկալում ենք, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կվերացվեն,- գրել է Բորելը Twitter-ի իր էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Բաց հարցերը պետք է լուծվեն ԵՄ-ի միջնորդությամբ երխոսության շրջանակներում և նպատակաուղղվեն Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների համակողմանի նորմալացմանը, ինչն անհրաժեշտ է ԵՄ-ին նրանց ինտեգրացման համար»:

Կիրակի երեկոյան Կոսովոյում և Մետոքիայում իրադրությունը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ չճանաչված կազմավորման ոստիկանությունը փակել է հսկիչ անցակետերը Սերբիայի հետ վարչական գծում: Ի պատասխան Կոսովոյի հյուսիսային մասի սերբերը դուրս են եկել ցույցերի և փակել հիմնական մայրուղիները: Երկրամասի հյուսիսի մի շարք քաղաքներում հնչել են շչակներ: Իբար գետի կամրջի մոտ, որը միացնում է Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսը և հարավը, կենտրոնացվել են ոստիկաններ և Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի ծառայողներ, որոնք գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Միջազգային ուժերի ջանքերի արդյունքում Պրիշտինան որոշել է սերբական փաստաթղթերի արգելքի սահմանման ընթացակարգը հետաձգել մինչև սեպտեմբերի 1-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս