
Ալժիրը շահագրգռված է միանալու BRICS-ին․ նախագահ

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հայտարարել է, որ հանրապետությունը շահագրգռված է BRICS-ին միանալու հարցում: «Ալժրին ունի գրեթե բոլոր պայմանները BRICS-ին անդամակցելու համար, եւ ինքը խիստ շահագրգռված է այդ դաշինքին միանալու հարցում»,- կիրակի երեկոյան ասել է Թեբունը լրարգողներին: Նրա խոսքը մեջբերում է Algeria Press Service գործակալությունը։
Թեբունը նաեւ նշել է, որ BRICS-ին անդամակցելն Ալժիրին թույլ կտա խուսափել «երկբեւեռ հակամարտություններին» մասնակցելուց: 2022 թվականի հունիսին BRICS-ին անդամակցելու են դիմել Արգենտինան եւ Իրանը:
Ավելի ուշ BRICS-ի միջազգայն համաժողովի նախագահ Փուրնիմա Անանը հայտնել է, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան նույնպես պլանավորում են այդ միավորմանն անդամակցելու հայտեր տալ:
Նրա խոսքով՝ այդ երկրներից որոշների ընդունման մասին քննարկմանն ու հնարավոր որոշումանը կարելի է սպասել արդեն հաջորդ գագաթնաժողովին: BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Միավորման նպատակն է, որն ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ, համակողմանի համագործակցության զարգացումը մասնակից երկրների միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: