ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Փելոսիի գլխավորած պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուալա Լումպուրում
ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրաության ինքնաթիռը, պատվիրակություն, որը գլխավորում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, օգոստոսի 2-ին վայրէջք է կատարել Քուալա Լումպուրում: Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները:
Ծառայության տվյալներով՝ ինքնաթիռը մեկնել է Սինգապուից, որտեղ Փելոսին նախօրյակին հանդիպել է երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Լոուրենս Վոնի հետ: Փելոսիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 31-ին մեկնել է Ասիա՝ Սինգապուր, Մալայզիա, Հարավային Կորեա եւ Ճապոնիա այցելելու նպատակով:
Ուղեւորությունը Տայվան չի հիշատակվում Փելոսիի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Սակայն որոշ զանգվածային լրատվամիջոցների տվյալներով, նա պլանավորում է այցելել կղզի: Liberty Times թերթը հայտնել է, որ Փելոսիի ժամանումը Տայվան սպասվում է օգոստոսի 2-ին տեղական ժամանակով 22:20-ին (Երեւանի ժամանակով 18:20-ին):
ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը Տայվան կարող է դառնալ այդ աստիճանի ամերիկացի քաղաքական գործչի համար առաջինը վերջին 25 տարվա ընթացքում: Պեկինը բազմիցս նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ եթե այցը կղզի կայանա, ապա դա չի մնա առանց հետեւանքների, Չինաստանը կձեռնարկի խիստ միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: