Իսրայելի վարչապետը հրավիրել է խորհրդակցություն անվտանգության բնագավառի իրադրության գնահատման համար
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն օգոստոսի 2-ին հրավիրում է խորհրդակցություն ուժային բլոկի եւ հատոկ ծառայությունների ղեկավարության մասնակցությամբ՝ անվտանգության բնագավառի իրադրության գնահատման համար: Օգոստոսի 2-ին ավելի վաղ իսրայելացի ուժայիններն Արեւմտյան ափին ձերբակալել են պաղեստինյան «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին, նշում է Kan ռադոկայանը:
«Այսօր առավոտյան (երեքշաբթի օրը՝ 2022 թվականի օգոստոսի 2-ին) վարչապետ Յաիր Լապիդը կանցկացնի խորհրդակցություն՝ նվիրված անվանգության բնագավառի իրադրության գնահատմանը՝ փոխվարչապետ Նաֆտալի Բենետի, պաշտպանության նախարար Բենի Գանցի, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Հուլատայի, Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի ղեկավար Ավիվ Կոխավիի, Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) տնօրեն Ռոնեն Բարի, զինվորական քարտուղարի եւ նախարարների կաբինետի քարտուղարի մասնակցությամբ,- ասված է դիվանատան հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: