
ԱՄՆ զորքերի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյայի այցի լուրը ՊՆ-ն ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել

168.am-ի տեղեկություններով, այս օրերին Հայաստանում է գտնվել Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ զորքերի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյա:
ՀՀ Պաշտպանության նախարարությունից (ՊՆ) փորձեցինք ճշտել լուրի իսկությունը, ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում:
Նշենք, որ օրերս Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի հրամանատարության ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Մայքլ Ուիքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Ադրբեջան:
ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ