
Քաբուլի շրջաններից մեկում զինված բախումներ են տեղի ունեցել

Օգոստոսի 3-ի առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի 3-րդ օկրուգում եւ շարունակվել մի քանի ժամ: Այդ մասին հայտնել է տեղական TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Քաբուլի անվտանգության ուժերի ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ անհայտ անձինք բազմահարկ շենքից գնդակոծել են իրավապահ մամինների աշխատակիցներին Քարթե Սահիի շրջանում: Այս պահին շենքը շրջապատել են անվտանգության ուժերը, կատարվում է մաքրման գործողություն:
Զոհերի մասին տեղեկատվություն առաժմ չեն հայտնում ո՛չ մեկ, ո՛չ մյուս կողմից: Aśvaka լրատվական գործակալության վարկածով՝ փոխհրաձգության պատճառ է դարձել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման մի քանի անդամների փորձը հարձակվելու Քարթե Սահիի մզկիթի վրա, որին հետեւել են ծայրահեղականների ընդհարումները Քաբուլի անվտանգությանուժերի հետ: «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել միջադեպը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: