ԵՄ-ն առաջարկել է պարտավորագրերում նշել, որ ներմուծված նավթի մեջ ՌԴ-ից բաղադրիչներ չկան

Եվրամիությունը նավթ ներմուծողներին հանձնարարել է առք-վաճառքի պայմանագրում կետ ամրագրել, որով արտահանողը հաստատելու է, որ նավթը ռուսական բաղադրիչներ չի պարունակում: Այդ մասին ասվում է ԵՄ-ի փաստաթղթում:

Հակառակ դեպքում արտահանողը պայմանագրային պատասխանատվություն կկրի ցանկացած ոչ հավաստի հայտարարությունների համար, նախազգուշացրել են եվրոպացի պաշտոնյաները: Եվրամիությունը ծովային ճանապարհով մատակարարվող ռուսաստանյան նավթի ներմուծումը կարգելի 2022 թվականի դեկտեմբերից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031