Վրաստանում ռուսական ընկերությունների թիվը կրկնապատկվել է. TI

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հետազոտության համաձայն՝ այս տարվա մարտին, ապրիլին, մայիսին և հունիսին Վրաստանում գրանցվել է մոտ 6 400 ռուսական ընկերություն, ինչը 7 անգամ ավելի է 2021 թվականի տարեկան ցուցանիշից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

TI տվյալներով՝ Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է 13 հազար 500 ռուսական ընկերություն, որոնց կեսը գրանցվել է ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։

Ըստ TI-ի՝ ռուսական խոշոր ընկերությունները Վրաստանում բիզնես են անում հիմնականում դուստր ձեռնարկությունների միջոցով։ Միջին և փոքր ռուսական ընկերությունները Վրաստանում հիմնվում են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիների կողմից։

Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիների կողմից գրանցված ընկերությունների մի մասը գրանցված է վրացական ազգանունով անձանց կողմից, ովքեր ունեն միայն ռուսական կամ վրաց-ռուսական երկքաղաքացիություն։

«Սա կարող է ամբողջական ցանկ չլինել, քանի որ Վրաստանում գրանցված ընկերությունը կարող է պատկանել ռուս իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝ այլ երկրում գտնվող ընկերության միջոցով: Նաև հաճախակի են լինում դեպքեր, երբ Վրաստանում գրանցված ընկերության սեփականատերը գրանցված է օֆշորում, ինչը դժվարացնում է ընկերության իրական սեփականատերերին որոշելը»,- ասված է TI ուսումնասիրության մեջ։

Ըստ հետազոտության հեղինակների՝ 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ Վրաստանում գրանցված է մոտ 13 հազար 500 ընկերություն, որոնց սեփականատերերը իրավաբանական անձինք և/կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Ըստ TI-ի՝ այդ ընկերությունների 74 տոկոսը գրանցված է 2018-2022 թվականներին:

TI-ի տվյալներով՝ մարտ ամսից գրանցված ընկերությունների 93 տոկոսը անհատ ձեռնարկատերեր են։ 2021 թվականին գրանցված ռուսական ընկերությունների մեջ անհատական ​​ձեռնարկությունների մասնաբաժինը կազմել է 51 տոկոս: Անհատ ձեռնարկատերերի 98 տոկոսն ունի ոչ վրացական անուն և ազգանուն։

Տեսանյութեր

Լրահոս