Չինաստանի Պետխորհուրդը ԱՄՆ-ին եւ Տայվանին մեղադրել է տարածաշրջանի խաղաղությունը խախտելու մեջ
ԱՄՆ-ը եւ Տայվանում կառավարող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը դարձել են հակամարտության մեղավորներ եւ Տայվանի նեղուցում խաղաղության խախտողներ: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի Պետխորհրդի Տայվանի գործերի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը:
Պաշտոնյան մեկնաբանել է Տայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հանդիպումը Տայբեյում:
«Դեմոկրատական առաջադիմական կուսակցության ղեկավարությունը, ապավինելով արտաքին աջակցությանը, հաճույքով ստանձնել է խաղազինվորի դերը եւ ուժեղացրել սադրանքները՝ ձգտելով հասնել անկախության: ԱՄՆ-ն ակտիվացրել է իր ջանքերը՝ փորձելով խաղարկել Տայվանի հարցը, անընդմեջ յուղ է լցրել կրակի վրա՝ Չինաստանին զսպելու պլաններ կազմելով Տայվանի օգնությամբ»,-ասվում է Մա Սյաոգուանի՝ դիվանատան կողմից տարածված հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ «անկախ այն բանից, թե նրանք ինչ խորամանկությունների են դիմում, ինչպես են չափազանցնում, նրանք չեն կարողանա արդարացնել իրենց, քանի որ հենց նրանք են հակամարտության ստեղծողները Տայվանի նեղուցի երկու եղբայրների միջեւ, Տայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության խախտողները», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: