Տայբեյում հայտարարել են, որ Պեկինի ռազմական ակտիվությանը կհակազդեն ԱՄՆ-ի հետ կապերի ամրապնդմամբ
Տայբեյն ի պատասխան Տայվանի նեղուցի շրջանում Պեկինի ռազմական ակտիվության ուժեղացման մտադիր է մեծացնել իր պաշտպանությունը եւ ամրապնդել փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ: Օգոստոսի 3-ին այդ մասին իր պաշտոնական կայքում հայտարարել է Տայվանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Ներկայիս իրավիճակում կառավարությունը, բացի ռազմական հնարավորությունների մեծացումից, նաեւ սերտ շփումներ եւ փոխգործակցություն կպահպանի ԱՄՆ-ի եւ հայացքներով մոտ մյուս երկրների հետ, համատեղ կպաշտպանի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, կխուսափի տարածշրջանում էսկալացիայի սաստկացումից, կպահպանի խաղաղությունը, կայունությունը եւ բարգավաճումը Տայվանի նեղուցում, ինչպես նաեւ ամբողջ Հնդկա -խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասված է հաղորդագության մեջ:
Կղզու արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Պեկինը շրջանում իր ռազմական ակտիվությամբ «մարտահրավեր է նետել համաշխարհային կարգին, խախտել է խաղաղությունն ու կայունությունը Տայվանի նեղուցում»:
Տայբեյում առանձնահատուկ անհանգստություն է առաջացրել զինավարժանքների անցկացման գոտում օտարերկրյա ինքնաթիռների եւ նավերի մուտքի՝ Պեկինի իշխանությունների արգելքը, ասված է հաղորդագրության մեջ: Դա, գերատեսչության կարծիքով՝ լրջորն ազդում է միջազգային առեւտրի եւ լոգիստիկայի վրա: Չնայած Պեկինի կողմից բողոքներին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ի երեկոյան ժամանել է Տայբեյ:
Այդ այցը դարձել է այդ աստիճանի ամերիկացի քաղաքական գործչի առաջին այցելությունը կղզի վերջին 25 տարվա ընթաքում: ՉԺՀ-ն բազմիցս նախազգուշացրել է ամերիկյան կողմին, որ այցը, եթե այն կայանա, չի մնա առանց հետեւանքների, եւ Չինաստանը կձեռնարկի խիստ միջոցներ: Ի պատասխան Պեկինը հայտարարել է ափի երկայնքով եւ Տայվանի շուրջը վեց շրջաններում մարտական հրաձգություններով եւ հրթիների արձակումներով մի ամբողջ շարք ընդգրկուն ռազմական վարժանքեր սկսելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: