Ֆրանսիան գազի պահեստարանները լցրել է 80 տոկոսով

Ֆրանսիայի էնեերգետիկական անցման նախարար Անիես Պանիե-Ռյունաշեն հայտարարել է, որ երկրում գազի պահեստարանները լցված են 80 տոկոսով, իսկ մինչեւ նոյեմբերի 1-ը պլանավորվում է դրանք լցնել եւս 20 տոկոսով:

«Մենք այսօր հասել ենք այն բանին, որ գազի մեր ռազմավարական պաշարները կազմում են 80 տոկոս, մենք առաջ ենք անցել պլանավորված ժամկետներից: Դա նշանակում է, որ մենք դրանք կլցնենք մինչեւ նոյեմբերի 1-ը, եւ դա եղել է մեր նպատակը»,-հայտնել է նախարարը՝ օգոստոսի 3-ին հանդես գալով CNews հեռուստաալիքի եթերով: Միեւնույն ժամանակ Պանիե-Ռյունաշեն կոչ է արել ֆրանսիացիներին՝ հատկապես «ամենախոշոր խաղորդներին», կրճատել գազի եւ էլեկտրականության սպառումը, քանի որ «երկու համակարգերը փոխկապված են»: «Եվ դա նույնպես նպաստում է կլիմայի տաքացման դեմ պայքարին»,-ճշտել է նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս