ՀՀ նախագահն ու Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և հեռանկարների շուրջ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, պատգամավորը նախագահին է ներկայացրել հայ-շվեդական փոխգործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Շվեդիայի աջակցության հնարավորությունները: Կարևորվել է փոխգործակցության ընդլայնումը մասնավորապես զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:

Մտքեր են փոխանակել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, տարածաշրջանային զարգացումների և հեռանկարների շուրջ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031