Եվրոպական միությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրոպական միությունը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում բռնկված ռազմական գործողությունները, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին հայտարարել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամուլի խոսնակը:

«Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում: Դժբախտաբար, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորումների:

Անհրաժեշտ է լիցքաթափել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ բանակցված լուծումներ փնտրելու նպատակով: Եվրոպական միությունը մնում է հանձնառու օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակել իր մասնակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացում», – նշված է Եվրամիության հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031