
Մյանմայի ղեկավարը Լավրովին առաջարկել է երկու նոր հյուպատոսություն բացել Ռուսաստանում

Մյանմայի ղեկավարը՝ ավագ գեներալ Մին Աուն Խլայնը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն առաջարկել է Մյանմայի հյուպատոսություն բացել Սանկտ Պետերբուրգում եւ Նովոսիբիրսկում:
«Կազմակերպելու համար եւ այն բանի համար, որպեսզի ավելանան ուղեւորությունները մեր երկրների միջեւ, մեզ նոր հաստատություններ են հարկավոր դիվանագիտական կապեր հաստատելու նպատակով: Ուստի խնդրում եմ դիտարկել Սանկտ Պետերբուրգում հյուպատոսություն բացելու վերաբերյալ առաջարկությունը, որպեսզի առաջիկայում այն բացվի»,-Մին Աուն Խլայնն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
«Ձեր երկիրը հսկայական է՝ արեւմուտքից արեւելք: Մեջտեղում գտնվում է այնպիսի քաղաք, ինչպիսին Նովոսիբիրսկն է, որը մեզ համար ամենամոտ եւ հասանելի քաղաք է: Ուստի կցանկանայինք առաջարկել՝ նաեւ հյուպատոսություն բացել Նովոսիբիրսկում»,-հավելել է Մին Աուն Խլայնը: Մյանմայի ղեկավարը հիշեցրել է, որ ինքն այցելել է Նովոսիբիրսկ եւ նշել, որ «Մյանմայի ժողովրդին շատ Է դուր գալիս Սիբիրի բնությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: