Թուրքիայի Turkish Airlines ազգային ավիափոխադրողը մտադիր է բոյկոտել Միացյալ Նահանգների ֆիրմաների գովազդն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:
Տասնյակ մարդիկ են զոհվել Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում:
Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը եւ հակառուսական պատժամիջոցներին միանալուց Անկարայի հրաժարվելը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն օգոստոսի 14-ին երկխոսության վերադառնալու կոչ է ուղղել ԱՄՆ-ին՝ Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում ստեղծված խնդիրները լուծելու համար:
Լոնդոնում խորհրդարանի շենքի մերձակայքում ավտոմեքենայի հետ կապված միջադեպը, որի հետեւանքով օգոստոսի 14-ին մի քանի մարդ է տուժել, հետաքննում է իրավապահ մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը լիովին պատրաստ է տնտեսական բարենորոգմանը, որը կկայանա օգոստոսի 20-ին:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վիրուսով հիվանդացածների թիվը հասել է 115-ի:
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը Պեկինում հայտարարել է, թե խիստ դժգոհ է այն բանի առնչությամբ, որ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգոստոսի 13-ին ստորագրված՝ երկրի 2019 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեում Չինաստանը հիշատակված է բացասական առումով:
«Բատկիվշչինա» քաղաքական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Facebook-ի իր էջում պատմել է ուկրաինացիների աղետալի վիճակի մասին՝ նրանց համեմատելով Հինգ Եգիպտոսի ստրուկների հետ:
Ավտոմեքենան օգոստոսի 14-ին մխրճվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մերձակա արգելափակոցի մեջ:
ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ է երկխոսություն վարել Իրանի կառավարության հետ, չնայած այդ երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի արած հայտարարություններին, որը փաստորեն բացառեց Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն օգոստոսի 13-ին Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կըլըչի հետ:
ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Սեւ ծովում Ուկրաինայի եւ Վրաստանի մասնակցությամբ ավելի հաճախ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ «տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հակազդման» շրջանակներում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի տարածքում մոլեգնող բնական հրդեհից զոհվածների թիվը հասել է յոթի:
Կուբայի քաղաքացիներն օգոստոսի 13-ից սկսել են հանրաքվեի դրված նոր Սահմանադրության նախագծի քննարկումը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը:
Սպիտակ տան տնտեսական խորհրդական Քեւին Հասեթը Թուրքիայի շուկայում տեղի ունեցող տատանումները բացատրել է ժողովրդավարությունից այդ երկրի հեռացմամբ, այլ ոչ թե ամերիկյան պատժամիջոցներով եւ ներկրման մաքսերի բարձրացմամբ:
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում:
Ամբողջ աշխարհում վաճառվել է զրո եվրո ավանական արժեքով ավելի քան հարյուր հազար հուշանվերային թղթադրամ՝ Կառլ Մարքի նկարով:
Այսօր հայ-ռուսական հարաբերություններն առավել հաճախ են հայտնվում քաղաքական գործիչների, փորձագետների ու լրագրողների ուշադրության կենտրոնում։ Այդ հետաքրքրության պատճառներն ավելի քան ակնհայտ են։
«Նկատելի է փոփոխություն ՀՀ վարչապետի Ղարաբաղյան թեմայով առաջին և վերջին հայտարարությունների միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշմանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերաբերյալ:
Վեց ռուսաստանցի ստացել են ծանր վնասվածքներ Տաջիկստանի լեռներում Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառով:
Իրանի և Թուրքիայի վերջին երկու տասնամյակի հարաբերությունները բնութագրելիս արտաքուստ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե տարածաշրջանի այս երկու մրցակից երկրների հարաբերությունները մշտապես լարված են և առկա է փոխադարձ անվստահության մթնոլորտ:
Ռուսաստանի դաշնային բյուջեն 2018-ի հունվար-հուլիսին կատարվել է ՀՆԱ-ի 2.5 տոկոսի չափով կամ 1 տրիլիոն 383.3 միլիարդ ռուբլի պրոֆիցիտով:
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօրվա ասուլիսին կարծիք հայտնեց, որ, եթե սեպտեմբեր ամսին կայանալիք ՄԱԿ-ի գագաթաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, պետք է նոր օրակարգ ներկայացնի։
Իսպանիայի ափերի մոտ ավելի քան 430 միգրանտի են փրկել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Պիրենեյան թագավորության ծովային անվտանգության և փրկարար ծառայությունից:
Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսական անկայունությունը ոչ մեկին օգուտ չի բերելու և որ իրենք ուզում են Թուրքիան տեսնել տնտեսապես բարեկեցիկ: Նաև ընդգծել է Թուրքիայի Կենտրոնական բանկի անկախ լինելու կարևորությունը:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի արևելյան արվարձաններում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 95-ի, 30 տուժող գտնվում է հիվանդանոցներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամը որևէ նմանություն չունի նախկինում տեղի ունեցած ճգնաժամերի հետ։ Նա այդ մասին ասել է Անկարայում կայացած դեսպանների 10-րդ համաժողովին:
Գերմանիան ցանկանում է, որ Թուրքիայի տնտեսությունը զարգանա, ոչ ոք ապակայունացմամբ շահագրգռված չԷ: Այդ մասին Բեռլինում հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը Բոսնիայի եւ Հերցեգովինայի Նախարարների խորհրդի նախագահ Դենիս Զվիզդիչի հետ կայացած հանդիպումից հետո: