ԱՍԵԱՆ-ի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն անվտանգության, հետքովիդային վերականգնման և կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցերը
ԱՍԵԱՆ-ի (Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ օգոստոսի 3-ին Պնոմպենում բացվող 55-րդ խորհրդակցության գլխավոր թեմաների թվում են տարածաշրջանային անվտանգության հարցերը, տնտեսության վերականգնումը հետքովիդային շրջանում եւ արձագանքը կլիմայի փոփոխությանը եւ դրանց հետ կապված հանդիպումները, որոնք որպես տարածաշրջանային միավորման գործող նախագահ անցկացնում է Կամբոջան:
«Հիմական օրակարգն է անվտանգությունը, տնտեսության վերականգնումը, կլիմայի փոփոխությունը եւ այլ հարցեր»,- օգոստոսի 3-ին լրագրողներին հայտնել է Կամբոջայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Կունգ Ֆոակը: Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները մտադիր են մշակել ընդհանուր մոտեցում այն բարդ խնդիրների լուծման նկատմամբ, որոնք ծառացած են տարածաշրջանի եւ աշխարհի հանդեպ:
Պնոմպենի խորհրդակցությունը կդառնա դաշինքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ երեք տարվա ընթացքում առաջին անմիջակա հանդիպումը, որոնք մինչ այդ անցկացվում էին տեսակոնֆերանսների ձեւաչափով COVID-19-ի տարածման սպառնալիքի պատճառով: Միջոցաումներին, որոնք ներառում են ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանային համաժողովի (ԱՏՀ) անվտանգության նիստը եւ Արեւելաասիական հանրակցության (ԱԱՀ) ԱԳՆ-ների ղեկավաների հանդիպումը, կմասնացեն ընդհանուր առմամբ 39 արտաքին գործերի նախարարներ, այդ թվում ԱՏՀ-ի մասնակից երկրների 27 արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաեւ 12 արտաքին գործերի նախարարներ, որոնք հրավիրված են որպես ԱՍԵԱՆ-ի գործող նախագահի հյուրեր:
ԱՍԵԱՆ-ը հիմնվել է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում է Հարավ – արեւելյան Ասիայի տասը երկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները: 2022 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները շրջափոխման սկզբունքով Բրունեյից անցել են Կամբոջային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: