
Իրանի հարավում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Սու-22 կործանիչը, որը պատկանում էր Իրանի զինված ուժերի ընտրի ստորաբաժանմանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին, օգոստոսի 2-ին վթարի է ենթարկվել Շիրազի նահանգում, որը գտնվում է երկրի հարավում: Այդ մասին հայտնել է տեղի IRNA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն էլ, որոնք գտնվել են ինքաթիռում, ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել հոսպիտալ:
Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը տեղեկացրել է, որ կործանման պատճառ է դարձել տեխնիկական խափանումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: