Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Հաննիբալը, որը գտնվում է լիբանանյան բանտում, գանգատվում է առողջությունից եւ խնդրում է ՄԱԿ-ին՝ բժիշկների խումբ ուղարկել իր մոտ:
Իտալիան արգելափակել է Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը:
Ավստրալիայի հարավ-արեւելքի Քվինսլենդի նահանգում հազարից ավելի բնակիչ է տարհանվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով:
Cessna 414 մոդելի ինքնաթիռը փետրվարի 3-ին ընկել է ԱՄՆ-ի Յորբա Լինդա քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) արվարձանում գտնվող մասնավոր տներից մեկի վրա:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկրում «արդար նախագահական ընտրությունների» անցկացման անհրաժեշտությունը:
Երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կոչ է արել ավելի մեծ վնաս չհասցնել երկրին եւ հրաժարվել իր այժմյան ռազմավարությունից:
Մոսկվայի կենտրոնի Նիկիտսկի ծառուղու թիվ 12 շենքում չորս մարդ է մահացել հրդեհից:
«Հատուկ ճկունություն կպահանջվի նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջանում հակաիրանական դաշնակիցներ է փնտրում։ Այսինքն՝ Հայաստանը խնդիր պետք է դնի իր գործընկերներին բացատրելու, որ դրանք կարևոր հարաբերություններ են Հայաստանի համար»։
Արդեն 74 մարդ է փաստաթղթեր ներկայացրել Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ երկրի նախագահի թեկնածու գրանցվելու համար, որից 28-ը գրանցվել է, ևս 28-ի թեկնածությունը՝ ոչ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 3-ին եռօրյա առաքելական ուղևորության է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ. նա կլինի Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետը, ով այցելել է Արաբական թերակղզի:
Կալուգայի մոտ երեխաներ տեղափոխող ավտոբուսի շրջվելուց հետո 32 մարդ, այդ թվում՝ 23 երեխա տեղափոխվել է հիվանդանոց:
Ռեփեր Դեցլի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին հայտնել է, որ որդու մահվան պատճառը դեռևս չի պարզվել։
«Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ այդ այցի օրակարգերից մեկը վիզաների ազատականացման հարցն է, այս ամեն ինչը կարծես բխում է նոր իշխանությունների քաղաքականությունից, որովհետև շատ կարևոր է, որպեսզի նորաստեղծ կառավարությունը ցույց տա, որ արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղությամբ արդյունքի է հասել»,- ասաց նա:
Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են պաշտպանում այն կարծիքը, որ իրենց երկիրը շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ, եւ այդ դիրքորոշումը հասարակության մեջ միայն ամրապնդվում է ֆեդերալ կառավարության աշխատանքի ժամանակավոր կասեցման ավարտից հետո, որը շարունակվեց 35 օր:
«Կիրիլն այլևս չկա»:
«Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը, կարևորը սա է: Այստեղ, կարծում եմ, ոչինչ չի փոխվել, պարզապես հայկական կողմը չի ցանկանում բանակցություններում ստեղծված իրավիճակը վտանգի տակ դնել հայտարարություններով»:
Վենեսուելայի Կենտրոնական բանկը (ԿԲ) մտադիր է մոտ օրերս 15 տոննա ոսկի ուղարկել Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), որպեսզի այն վաճառի արտասահմանյան արժույթի պաշարները լրացնելու համար:
Նախագահ Դոնալդ Թրամփը «ժամանակի վատնում» է որակել ԱՄՆ-ի Կոնգրեսում ընթացող բանակցությունները հանրապետական և դեմոկրատ օրենսդիրների միջև Մեքսիայի հետ սահմանային պատի կառուցման ֆինանսավորման շուրջ:
Ինդոնեզիայի ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
ԱՄՆ-ն Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային առաջարկում է զորքեր տեղակայել Սիրիայում ստեղծվելիք 32 կմ-ոց երկարությամբ անվտանգության գոտում։ Այդ մասին հայտնում է թուրքական պարբերականը՝ The Wall Street Journal-ին հղումով։ Ըստ տեղեկության՝ դրանով Վաշինգտոնը նպատակ ունի պաշտպանել Սիրիայի քրդական ուժերին՝ Թուրքիայի հնարավոր հարձակումից։
Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի:
«Ես այս իրավիճակում նույնիսկ, երբ խոսվում է խաղաղության նախապատրաստելու մասին, հակամարտությունը կարգավորելու հնարավորություն չեմ տեսնում, քանի որ հակամարտող կողմերը բոլորովին տարբերվող պատկերացումներ ունեն կարգավորման սկզբունքների և տարրերի վերաբերյալ, չեն պատկերացնում որևէ զիջում»:
Յուրաքանչյուր երկրորդ ամերիկացին անհանգստացած է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի չափազանց բարյացակամ վերաբերմունքից:
«Այն «ծանրաձողը», որը բռնել է, իր «քաշով» չէ, տակը «ճկռելու» է, պետությանն էլ հետը «ճկռացնի, քանի շուտ է, պետք է հրաժարական տա, որ նորմալ մարդիկ գան աշխատեն»,- հավելեց ՀՀԿ խոսնակը։
Գերմանիայի իշխանությունները գտնում են, որ միայն նոր նախագահական ընտրությունները կկարողանան բավարարել Վենեսուելայի ժողովրդի շահերը:
ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերը փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին:
Ֆրանսիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատական ատյանը, մերժել է ոստիկանների կողմից «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում հատուկ նռնականետների (LBD) օգտագործման արգելքի վերաբերյալ արված միջնորդությունը։
Եվրամիությունը կողմերին կոչ է անում պահպանել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՊ), հանրակցության 28 երկրները փաստաթղթի վերաբերյալ համատեղ հայտարարություն կանեն առաջիկա ժամերին:
ԱՄՆ-ի երեք զինծառայողներ իրենց Ֆրանսիայի քաղաքացիություն շնորհելու փաստաթղթեր են ստացել այն բանի համար, որ նրանք 2015 թվականին օգնել են բռնելու ահաբեկչին Ամստերդամ-Փարիզ Thalys ճեպընթաց գնացքում: