Ռոնի անունով արհեստական բանականությամբ ռոբոտը շուտով քրդերեն լուրեր կհաղորդի

«Botan International»-ը, որ հաճախ է լրատվական և լրագրողական դասընթացներ կազմակերպում Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում, հաղորդում է, որ Ռոնի անունով արհեստական բանականություն ունեցող ռոբոտը շուտով կսկսի աշխատել նաև քրդերենով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս մասին կազմակերպությունը գրառում է արել Twitter-ում գրառում՝ նշելով․ «Արհեստական բանականությամբ ռոբոտ Ռոնին որպես թղթակից 2023-ին կսկսի իր աշխատանքը։ Ռոբոտը 109 տարբեր լեզուներով լուրեր կհավաքի, այնուհետև դրանք կմշակի, կվերածի քրդերեն լրատվության և կուղարկի խմբագրություն»։

«Botan International»-ը, որ կենտրոններ ունի և՛ Դիարբեքիրում, և՛ Շըրնաքում /Շերնախ/, «Լրագրողներ առանց սահմանների» Հ/Կ-ի հետ համագործակցության շրջանակներում մի շարք ծրագրեր է իրականացնում քրդական մամուլի և խոսքի ազատության բնագավառում։

Տեսանյութեր

Լրահոս