ԱՄՆ-ն, Անգլիան և Գերմանիան ո՞ւմ են ուզում տեսնել Թուրքիայի նախագահի պաշտոնում
Թուրքական «Hurriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին մեկնաբանել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ Գերմանիա կատարած այցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերլուծաբանը նշում է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Գերմանիան կողմ չեն, որ քեմալականների «Ժողովրդահանարապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն լինի Թուրքիայի նախագահ։ Ավելին, կարծում են, որ նա չի կարողանա հաղթել առաջիկա նախագահական ընտրություններում։
«Քըլըչդարօղլուի փոխարեն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Գերմանիան նախընտրում են այդ պաշտոնում տեսնել Էքրեմ Իմամօղլուին և հենց նրան են աջակցում»,- գրում է Աբդուլքադիրը։
Նշենք, որ Էքրեմ Իմամօղլուն ևս ԺՀԿ-ական ընդդիմադիր գործիչ է ու հիմա զբաղեցնում է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը։