Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին

Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքը շարունակում է փակ մնալ: Արցախցի և հայաստանցի երիտասարդները ՄԱԿ-ի գրասենյակի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատների առջև հանդես եկան հայտարարությամբ` ակնկալելով ստանալ պատշաճ արձագանք:

«Ուզում ենք նամակ հանձնել ԱՄՆ դեսպանին՝ ասելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և միջազգային հանրությանը պետք է վճռականություն և արագ կողմնորոշման հնարավորություն:  Միջազգային հանրությունը պետք է կարողանա դատապարտել դեկտեմբերի 3-ին, 12-ին Ադրբեջանի կողմից տեռորիստական, ցեղասպան քայլերը: Այսօր 120.000 հայ շրջափակման մեջ է, միջանցքում 1000-ից ավելի մարդ չի կարողանում ոչ գնալ, ոչ վերադառնալ. նրանց թվում երեխաներ են»,- ասաց ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը:

Անի Կարապետյան

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս